Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն այսօր Դնեպրում ուսանողների հետ հանդիպման ժամանակ կրկին խոսել է ուկրաիներենի առավել լայն տարածման ու կիրառման մասին: Հիշեցնենք, որ վերջին ժամանակահատվածում, երբ երկրի խորհրդարանն առաջին ընթերցմամբ օրինագիծ է ընդունել է, ինչը նախատեսում է կյանքի բոլոր ոլորտում բացառապես ուկրաիներենով հաղորդակցվել, պետական պաշտոնյաները ժամանակառժամանակ խոսում են պետական լեզվի կարևորության մասին:
«Ես վառ օրինակն եմ նրա, թե ռուսախոս մարդն ինչպես կարող է կարճ ժամանակում ուկրաիներեն խոսել»,- ասել է նախագահ Պորոշենկոն՝ խոստովանելով, որ մինչև 1997-ը միայն ռուսերեն է գրել ու կարդացել՝ չկիրառելով ուկրաիներենը:
Українська правда-ն գրում է, որ Պորոշենկոն ուսանողներին ասել է նաև, որ թեև ուկրաիներեն այժմ լավ է խոսում, հաղորդակցվում, բայց գրելու առումով ռուսերենն առաջադատար է իր մոտ:
«5 օտար լեզու գիտեմ, ու երբ Արևելյան Եվրոպա եմ գնում, թարգմանչի կարիք չեմ զգում: Լավ կլիներ՝ բոլոր ուկրաինացիները կարողանային այդպես շփվել», - եզրափակել է նա:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ